Օրերս Վայքի վարժարանի 11_րդ դասարանների ուժերով կազմակերպվել է գրական-երաժշտական կոմպոզիցիա` <<Արևմտահայ քնարերգություն>> վերնագրով:
Աշակերտները կատարել էին ծավալուն հետազոտական աշխատանք, յուրացրել արևմտահայ քնարերգության
գոհարներ` սկսած Ղևոնդ Ալիշանից մինչև Թեքեյան:
Նպատակ ունենալով ներկայացնել հատկապես այն բանաստեղծներին, որոնք ընդգրկված չեն դպրոցական ծրագրում, աշակերտները սովորել էին 15 բանաստեղծների 30 բանաստեղծություններ, յուրացրել կենսագրական հետաքրքիր փաստեր: Գրավիչ և հուզական ասմունքը ընդմիջվում էր երգերի կատարումով: Ունկնդիրներին հուզեց Գոռ Սարգսյանի և Լիլիթ Վարդանյանի զուգերգը ( Մ. Մեծարենց` <<Կարմիր ծաղիկ մը գարունի>> ), մեծ տպավորություն թողեց Տարոն Գրիգորյանի, Արտյոմ Պողոսյանի, Արա Մնացականյանի, Հենրիկ Քոչարյանի, Լիլիթ Եղիազարյանի, Քնարիկ Բաբայանի և էլի շատերի ասմունքը, որոնք ներկաների սրտերը լցրին առևմտահայ պոեզիայի ելևէջներով:
Շնորհակալություն Հայկուհի Մարկոսյանին:
Комментариев нет:
Отправить комментарий