Վերջին Զանգ



Մարդաշատ էր Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանը:
Բակում հավաքվել էին շրջանավարտներն ու ուսուցիչները: Շրջանավարտները դասղեկների հետ վարդենիներ տնկեցին դպրոցի բակում, ապա բարձրացան իրենց դասասենյակները:


Դասարաններում նստած էին շրջանավարտները, ծնողներն ու ուսուցիչները: Դասղեկներ Սոնիկ Հակոբյանը, Կիմա Օհանեսյանը վարեցին իրենց վերջին դասերը: Այն անվանեցին կյանքի դաս: Մթնոլորտում իշխում էր անկեղծությունն ու շնորհակալությունը: Դասղեկներն ու ուսուցիչները իրենց վերջին խորհուրդն ու մաղթանքը փոխանցեցին շրջանավարտներին: Շրջանավարտներն իրենց անկեղծ գնահատականները ներկայացրին ու հայտնեցին իրենց շնորհակալությունը վարժարանին, ուսուցիչներին ու ծնողներին: Հուզված էին թե՛ շրջանավարտները, թե՛ ծնողների ու թե՛ ուսուցիչները:


  Դասղեկները <<Վերջին դաս>> խորագրով մատենիկներ նվիրեցին շրջանավարտներին, որոնց մեջ ամփոփված էին բարոյագիտական դասեր….
  Անակնկալ էր նաև <<Հրաժեշտից առաջ>> խորագրով վահանակի ստեղծումը: Շրջանավարտների լուսանկարների տակ գրված էին իրենց վերջին խոհերը վարժարանի, ուսուցիչների ու ընկերների մասին:
  Բոլորը միասին շարժվեցին Վայքի մշակույթի տուն: Դահլիճը լեփ-լեցուն էր: Մարդիկ անհամբերությամբ սպասում էին շրջանավարտների մուտքին: Բեմը տոնականորեն զարդարված էր: Հնչեց ՀՀ օրներգը: Հանդիսավոր պահ էր. Բոլորը հոտնկայս երգում էին: Երգի ավարտին բուռն ծափահարություններից հետո բեմահարթակ դուրս եկան 2013թ-ի շրջանավարտները: Մեծագույն հետաքրքրությամբ լսեցին շրջանավարտների խոսքն ու երգը, դիտեցին պարային ինքնատիպ կատարումները:


  Շրջանավարտներին իրենց մաղթանքներն ու ցանկությունները հաղորդեցին վարժարանի տնօտեն Ս. Գասպարյանը, Վայոց ձոիր մարզպետ պարոն Է. Ղազարյանը, քաղաքապետ Հ. Սարգսյանը և այլք:


  Անմոռաց ու հիշարժան օր էր:

Комментариев нет:

Отправить комментарий