«Նոր սերնդի դպրոց 2013»



«Dasaran.am» կրթական ծրագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ ս.թ. ապրիլի 2-ից մայիսի 10-ը իրականացրել էր «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 31-ին` ժամը 12:00-ին:
Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ընթերցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը:


«Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցների շարքում է նաև Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանը: Վայքի վարժարանն արժանացավ համակարգչի և պատվոգրի: Նվերների անձնման արարողությանը ներկա էին նար Վայքի վարժարանի տնօրեն Ս. Գասպարյանը և փոխտնօրեն Ն. Մկրտչյանը:


Մրցույթի գլխավոր մրցանակներին արժանացան հետևյալ 8 դպրոցները.
1. Գյումրու թիվ 44 դպրոց,
2. Թումանյանի միջնակարգ դպրոց,
3. Մարտունու թիվ 1 դպրոց,
4. Երևանի թիվ 157 դպրոց,
5. Նոր-Ամանոսի միջնակարգ դպրոց,
6. Հայրավանքի միջնակարգ դպրոց,
7. Վայքի վարժարան,
8. Երասխի միջնակարգ դպրոց:

Комментариев нет:

Отправить комментарий