ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ...

Հոկտեմբերի 5-ին շուրջ 100 երկրում նշվում է ուսուցչի տոնը: Վայքի վարժարանի աշակերտները  ևս նշեցին այս գեղեցիկ տոնը և իրենց  բարեմաղթանքներն ուղղեցին իրենց սիրելի ուսուցիչներին: 




Այս տոնը ևս մեկ առիթ էր `գնահատելու և փառաբանելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:
Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:


 Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում...ուսուցիչնե՛ր,  խոնարհվում ենք ձեր առջև:







Комментариев нет:

Отправить комментарий