Մեր մասին

 
  ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանը հիմնադրվել է 2000 թ.: Հիմնադիր տնօրենն է եղել ներկայիս Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
  Հիմնադրման օրվանից մինչև օրս վարժարանը ավարտել են 668 շրջանավարտ: Վարժարանում աշխատում են տարածաշրջանի լավագույն և փորձառու մասնագետներ, որոնց սաները բարձր արդյունքներով ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
  Վարժարանում ուսուցումը կազմակերպվում է ըստ հոսքերի` բնագիտամաթեմատիկական, հումանիտար և արհեստագործական: Տարեց տարի վարժարան ընդունվողների թիվը ավելանում է: Վարժարանում սովորում են ոչ միայն Վայք քաղաքի երեխաները, այլև Վայոց ձորի մարզի համայնքներից և հանրապետության այլ մարզերից եկած աշակերտներ:
  Շնորհիվ վարժարանի կոլեկտիվի պահանջկոտության և դասավանդման ժամանակակից մեթոդների ու ձևերի` հումանատար և բնագիտամաթեմատիկական հոսքերի շրջանավարտները բաձր գնահատականներով ընդունվում են պետական բուհեր: Յուրաքանչյուր տարի վարժարանի աշակերտները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում առարկայական օլիմպիադաներին և գրավում մրցանակային տեղեր` ոչ միայն տարածաշրջանային փուլերում, այլ մարզային և հանրապետական փուլերում: 2011թ.  վարժարանի 12-րդ դասարանի Անի Գրիգորյանը <<Ես քո զավակն եմ Հայաստան>> հանրապետական մրցույթում, գրավեց մրցանակային առաջին տեղը:
  Վարժարանը մեծ ուշադրություն է դարձնում իր սաների բարոյական և գեղագիտական դաստիարակության հարցերին: Մշտապես գործում են առարկայական խմբակները, կազմակերպվում միջոցառումներ` նվիրված հիշարժան տարեթվերին և հոբելյաններին:

Մեկնաբանել

Комментариев нет:

Отправить комментарий