Բարև Ձեզ: Մենք այսօր հարցազրույց ենք վարում Վայքի պետական վարժարանի տնօրեն պարոն Գասպարյանի հետ:
Կպատմե՞ք Ձեր աշխատանքային ուղու մասին:
Նախ ասեմ, որ իմ աշխատանքային գործունենությունը սկսել եմ Ուզբեկստանում` բանվոր աշխատելով : 1971 թվականին ընդունվել եմ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզու և գրականություն ֆակուլտետը:1976 թվականին ավարտել եմ այն և գործուղվել Վայքի Մարտիրոս գյուղ որպես ռուսաց լեզվի ուսուցիչ:2 տարի աշխատելուց հետո ինձ տեղափոխեցին Վայքի շրջժողկրթբաժին որպես մեթոդիստ:1988 թվականին փախստականների համար բացվեց դպրոց, որն անվանվեց ռւսական միջնակարգ դպրոց: Ես նշանակվեցի այդ դպրոցի տնօրեն:1999 թվականին ռուսական դպրոցը միավորվեց 2-րդ միջնակարգ դպրոցի հետ և ես նշանակվեցի դաստիրակչական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնում:2001 թվականին նշանակվեցի աշխատելու վարժարանում որպես փոխտնօրեն, իսկ 2006 թվականից` որպես տնօրեն: Անցած ուսումնական տարում կրկին ընտրվել եմ որպես գործադիր տնօրեն:
Պարոն Գասպարյան, ասացեք խնդրեմ, Դուք գո՞հ էք վարժարանի ուսուցչական կոլեկտիվի աշխատանքից:
Երբ ուսուցիչները լավ են աշխատում, ես շատ գոհ եմ: Երբ աշխատում են ժամանակակից մեթոդներով, օգտագործում են ժամանակակից տեխնիկական միջոցներ, համակարգիչ, ապա շատ գոհ եմ լինում: Վարժարանում աշխատում են բարձր առաջադիմություն ապահովող ուսուցիչներ, որոնցից ես գոհ եմ, բայց ուսումնադաստիարակչական աշխատանքները պահանջում են ամենօրյա աշխատանք և մանկավարժական կարողությունների խորացում:
Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է ուսման մակարդակը վարժարանում:
Վարժարանի ուսումնադաստիարակչական աշխատանքների մակարդակը որոշակիորեն բարձր է, քան մնացած ուսումնական հաստատոթյուններում: Դա ցույց է տալիս ոչ միայն մեր աշխատանքը, այլև առարկայական օլիմպիադաներում մեր աշակերտների մասնակցությունը և բարձր ցուցանիշները: Միասնական և ավարտական քնությունների այս տարվա բարձր արդյունքները հաստատում են իմ ասածները: Բավականին շատ են օլիմպիադաներում գրաված մրցանակային տեղերը ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև մարզային փուլերում:
Իսկ աշակերտների ուսման մակարդակում ինչպիսի՞ փոփոխություններ են դիտվում:
Աշակերտների ուսման մակարդակը, համեմատած նախորդ տարիների, կամաց-կամաց ընկնում է: Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսման մակարդակը ևս ընկնում է: Դա կապված է շուկայական հարաբերությունների հետ, որտեղ գիտելիքների պահանջը այսօր ավելի քիչ է զգացվում, քան պետք է լինի: Եվ աշակերները ձգտում են ստանալ մասնագիտություններ, որոնց պահանջը ավելի մեծ է շուկայում:
Ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում վարժարանում առաջիկայում:
Քանի որ ուսումնական հաստատություններում վարձատրությունը աշակերտների թվով է կատարվում, փոփոխությունները տարեցտարի ավելանում են նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ: Նախկինում մենք ունեինք հնամաշ համակարգիչներ,այսօրվա դրությամբ ունենք 7 համակարգիչ, բոլորն էլ նոր և հագեցած նոր ծրագրերով: Վարժարանում գործում է ինտերնետային կապ, որը երեխաներին օգնում է լինել տեղեկացված և մասնակցել հանրապետությունում կատարվող ուսումնական գործընթացներին:
Դուք ունե՞ք կարգախոս որով առաջնորդվում եք:
Իմ կարգախոսն է` մի արա այն, ինչ չես ցանկանում քո հանդեպ կատարեն ուրիշները :
Իսկ դուք ձեզ համարու՞մ եք երեխաների պաշտպան:
Շնորհակալություն հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեցին` Բ. Քնարիկը և Վ. Լիլիթը
Комментариев нет:
Отправить комментарий