Հայաստանի զինված ուժերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության
առաջին երաշխավաորն են և խաղաղության հուսալի պատվարը: Հայոց բանակը պատերազմի դաշտում
է ապացուցել իր հուսալիությունը և այսօր շարունակում է անշեղորեն բարձրացնել իր մարտունակության
մակարդակը:
XX դարի վերջին հայ ժողովուրդը ընտրության
առաջ էր կանգնած: Այդ ընտրությունը միանշանակ անկախությունն էր. դարերով երազած երազանքը
մեր ժողովրդի համար: 1991 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ հռչակվեց անկախ պետություն: Այդ ձեռքբերումը անհրաժեշտ էր պահել և պաշտպանել: Մեր երկիրը ծանր ժամանակաշրջան էր ապրում. գտնվում էր թշնամի երկրների կողմից շրջափակման մեջ, մյուս կողմից էլ Ադրբեջանը սպառնում էր իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայաթափությունը: Փաստորեն մենք գտնվում էինք չհայտարարված պատերազմի մեջ: Բարձրացել էր հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը` համախմբվելու և պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, մեր նորանկախ հանրապետությունը: Անհրաժեշտ էր բանակ, այն էլ կանոնավոր և մարտունակ: Ստեղծվեց գունդ` Հայաստանի Հանրապետության <<Հատուկ Գունդը>>, որի կազմի մեջ ընդգրկվեցին հայ ժողովրդի արժանի զավակները, հայրենասերներ, ովքեր պատրաստ էին իրեց կյանքի գնով պաշտպանելու թե իր պատմական հողերը, թե Արցախը, թե անկախ պետությունը:
Միաժամանակ այդ պայքարի մեջ ընդգրկվեցին նաև Երկրապահ կամավորական ջոկատների ազատամարտիկները:
Հայրենիք էին վերադառնում Խորհրդային զորքերում ծառայած, զինվորական գործին տիրապետող բազմաթիվ հայ բարձրաստիճան սպաներ: Նրանք իրենց փորձը և բանակի մասին գիտելիքները ներդրեցին կանոնավոր Հայկական բանակի ստեղծմանը: Բանակաշինության գործի ջատագովն էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Նա պնդում և միաժամանակ համոզում էր ազատամարտիկներին` համախմբվելու մեկ դրոշի տակ:
1992թ. հունվարի 28_ին ստեղծվեց Հայկական բանակը, որի 21_ամյակը այսօր մենք նշում ենք: Երկրի հզորության գրավականը սեփական զինված ուժերն են: 1918 – 1920 թթ. Երկու տարվա կյանք ունեցավ մեր առաջին հանրապետությունը: Չնայած դրան Գարեգին Նժդեհը ստեղծեց անկախ Լեռնահայաստան` ապացուցելով, որ երբեք չի մարում և չի մարի հայ ժողավրդի անկախության ձգտումը:
ՀՀ-ն և ողջ հայ ժողովուրդը այս տարի նշելու է անկախության հռչակման 22_րդ տարեդարձը: Իր կարճատև պատմության մեջ անցնելով, թե պատերազմի և, թե բանակաշինության ծանրագույն փորձությունները` մեր բանակը կոփվեց և դարձավ մեր անկախ պետականության կարևորագույն երաշխիքը, հայ ժողովրդի արդարացի հպարտության և ոգևորության աղբյուրը:
Այսօր էլ Հայկական բանակը միշտ պատրաստ է կոտրել այն ոտքը, որը կփորձի խաթարել մեր անկախ պետության խաղաղ առօրյան:
Տարածաշրջանում լավագույնը ճանաչված, մարտունակ և հզոր է Հայոց բանակը:
Комментариев нет:
Отправить комментарий