"Մարդն ինչպես որ կա"


Դեկտեմբերի  4-ին  Վայքի  տուրիզմի  կենտրոնում  կազմակերպվել  էր  շատ  հետաքրքրի  և  բովանդակալից  միջոցառում:
Տուրիզմի  կենտրոնի  ընդարձակ  դահլիճում  հավաքվել  էին  Վայքի  քաղաքային  պետական  հանրակրթական  վարժարանի  12-րդ  դասարանների  աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, մեծարգո  հյուրեր:
Միջոցառումը  վարում  էին  դասղեկներ  Ս.Հակոբյանն  ու  Կ.Օհանեսյանը: Իրականում  այն  բարոյագիտության, վարպետության  ու  գիտելիքների  ստուգման  դաս-միջոցառում  էր:
Պաստառի  վրա  ցուցադրվեց  խորագիրը`  <<Պատմիր  ինձ  իմ  մասին>>  և  համահունչ  բնաբանը` <<Ես  մարդ  եմ  և  ոչինչ  մարդկային  խորթ  չէ  ինձ>> (Տերետիոս  Պուբլիոս):
Միջոցառումն  սկսվեց  ակտիվ  և  հետաքրքիր  երկխոսությամբ, որն  ընթանում  էր ավագ  և  կրտսեր  սերունդների  միջև: Մի  հետաքրքիր  շողամիտում  էր  գաղափարների, մտքերի, կարծիքների  և  անկեղծ  գնահատականների: Աշակերտների  խոսքը  ընդմիջվում  էր  Սահյանից, Նարեկացուց  և  Սևակից  բերված  համահունչ  ու  տեղին  ասմունքով: Սևակյան  դասերը  ուղեկցում  էին  ողջ  միջոցառման  ընթացքը:
Խոսվեց  մարդկային  խառնվածքների,  նրանց  բազմաշերտ  բնավորության  մասին: Էկրանավորվեցին  խառնվածքների  տիպերը, բնավորության  գծերը, բեմադրվեց  փոքրիկ  դասապրոցես, և  այդ  բոլորի  համագումարում  թեստերի  միջոցով  յուրաքանչյուրը  որոշեց  իր  բնավորության  գծերն  ու  խառնվածքը:
Բուռն  կրքոտությամբ  սկսեցին  բանավիճել  <<Բարություն>>,<<Կամք>>,<<Նախանձ>>  և  <<Անտարբերություն>>  թեմաների  շուրջ:
Ներկաները  իրենց  համոզիչ  խոսքով  հաստատում  էին, որ  յուրաքանչյուր  մարդ  ինքնուրույն  ու  եզակի  է  իր  հոգեկերտվածքով, իր  իմացական  կարողությամբ, բարոյական  արժեքների  ձգտելու  և  հասնելու  գիտակցությամբ:
Առանձնահատուկ  հնչեղություն  ունեցավ  խիստ  արդիական  թեմայի`  <<Անտարբերության>>  շուրջ  ծավալված  բանավեճը: Վեր  հանվեցին  այն  բոլոր  թերությունները, որոնք  առկա  են  անտարբերության  պատճառով: Միանշանակ  եկան  մեկ  եզրահանգման`  անտարբերությունը  չարիք  է:
Միջոցառման  ավարտին  յուրաքանչյուր  մասնակից  համապատասխան  բնութագրիչները  ամփոփեց  աշակերտի  անունով  պատրաստված  ծրարներում, և  դասղեկները  հանձնեցին   հասցեատերերին:
Ողջ  միջոցառումն  անցավ  լարված, հետաքրքիր  և  հանդուրժողական  մթնոլորտում: Իրար  հրաժեշտ  տվեցին  դրական  լիցքերով:
Համոզված  ենք, որ  ավագ  սերնդի  տված  վարպետության  դասերը  անմեռաց  հուշ  կդառնան  ապագա  շրջանավարտների  համար:



Մեկնաբանել

Комментариев нет:

Отправить комментарий